k-l-c-1

Սերդար Քըլըչը՝ Թուրքիայի և ՀՀ-ի միջև երկկողմ առևտրի արգելքների վերացման մասին | factor.am

factor.am Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն անդրադարձել է ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացմանը։

«Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում, որը մենք իրականացնում ենք մեր նախագահի հանձնարարականներով, տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է արվել։ Մաղթում եմ, որ սա օգտակար լինի երկու երկրների և մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և մարդկանց համար»,- գրել է նա X-ում։

Հիշեցնենք՝ Անկարան հայտարարել է ՀՀ-ի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական ​​աշխատանքների ավարտի մասին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն