Նարեկ կարապետյան

«Խաղաղությունն անխուսափելի է, Ադրբեջանի խնդիրն արդեն Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է»․ Նարեկ Կարապետյան | aravot.am

aravot.am  «Այս պայքարը նրա համար է, որ մենք չբացենք Սյունիքի դարպասը։ Սամվել Կարապետյանը մի քանի անգամ դա ասել է՝ երբ դու չես բացում դարպասը, հետո չես առերեսվում ավելի մեծ խնդիրների 20-30 տարի հետ»,- «Հայացք Սյունիքից» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա նշել է, որ ադրբեջանցիներն ունեն նկրտում մեր հայրենիքի նկատմամբ, եթե բացենք այդ դարպասը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե իրենք չլինեն իշխանություն, պատերազմ կլինի, Նարեկ Կարապետյանն ասել է․ «Այդ օրակարգն իրապես հողի վրա չկա, որովհետեւ Ադրբեջանն արդեն ստացել է այն, ինչ նա չէր էլ կարող երազել։ Ադրբեջան պետությունն էլ ավելի գործիքակազմ չունի Հայաստանի վրա պատերազմ սկսելու, էլ պահանջ չունի։ Իր խնդիրը՝ որպես պետություն, արդեն Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է։ Ուզում եմ մեր հայրենակիցներն իմանան, որ խաղաղությանը վտանգ չկա, խաղաղությունն անխուսափելի է, միակ վտանգը, որն ամենամեծ վտանգն է, որ նրանք կարողանան ճնշումներն ավելացնելով՝ հնարավորություն ունենան նույն Սյունիքի տարածաշրջան բերել ադրբեջանցիներին։ Նրանք ամեն օր աշխատում են այդ ուղղությամբ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն