slwo0tyhgd14dzvx

«Չեմ իմացել, որ խախտում է». Փաշինյանի նկարները գյուղի սուպերմարկետի դռան վրա | news.am

news.am Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի սուպերմարկետի մուտքի դռան վրա օրենքի խախտմամբ փակցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառները։

NEWS.am–ի ահազանգից հետո ԿԸՀ–ից հայտնեցին, որ խանութի սեփանակատերը զգուշացվել է խախտման մասին, եւ պաստառները արդեն հեռացվում են։

Նախքան խախտումը վերացնելը, տարածքի սեփականատեր Իշխան Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, որ դա խախտում է. «Ինքս եմ փակցրել, ոչ մի դիտավորության կամ օրենքի խախտման նպատակով չեմ արել, արել եմ զուտ համակրանքից ելնելով։ Ինքս էլ Նիկոլ Փաշինյանի կողնակից եմ։ Չկա ինչ-որ պետական կառույցի պարտավորություն, կամ պարտականություն, կամ պարտադրանք։ ՔՊ անդամ չեմ, ուղղակի աջակից եմ։ Ինձ չեն տեղեկացրել, որ սա խախտում է, ես էլ չեմ իմացել»,–ասաց նա։

ԿԸՀ–ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով գործել Ընտրական օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն