azatutyun.am Աբովյանում 52 պարեկի աշխատանքից հեռացրել են, այսօր Տավուշի մարզի Աչաջուր գյուղում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը: Պատճառը, ըստ Գագիկ Ծառուկյանի, այն է, որ նրանց հարազատները իր առաջնորդած ուժի համակիր են:
Ներքին գործերի նախարարությունից այս տեղեկության վերաբերյալ դեռ չի հաջողվել արձագանք ստանալ: