armenpress.am Իրանում ավելի քան 3480 մարդ է զոհվել ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի ծավալած ռազմական գործողությունների 40 օրվա ընթացքում: Այս թարմացված տվյալները հրապարակել է Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հոսեյն Քերմանփուրը։
«Զոհվածների թիվը կազմում է 3483», – մեջբերել է նրա խոսքն Իրանի SNN հեռուստաալիքը։
Քերմանփուրը հավելել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է մոտ 40 000 մարդ։
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր 3375 զոհի մասին։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հայտարարվել է երկշաբաթյա հրադադար, որն այնուհետև անորոշ ժամկետով երկարաձգվել է։ Պակիստանի միջնորդությամբ կողմերի միջև բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել։