arm.sputniknews.ru ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը։
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը պնդել է, որ Աբովյանում 52 պարեկի աշխատանքից հեռացրել են, քանի որ նրանց հարազատները իր առաջնորդած ուժի համակիր են:
«Նշված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։