Screenshot 2026-05-13 165300

Ուսուցիչների ու աշակերտների կողմից դասապրոցեսի փոխարեն ՔՊ նախընտրական քարոզարշավին մասնակցելու դեպքով «Անկախ դիտորդ» դաշինքը կդիմի դատարան

Ապարանի տարածաշրջանում դպրոցների աշխատողների ու աշակերտների կողմից դասապրոցեսի փոխարեն «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին մասնակցելը առերևույթ խախտում է Ընտրական օրենսգքր 23-րդ և Աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։

««Անկախ դիտորդ» դաշինքում դիտարկում ենք նշված դեպքով դատարան դիմելու և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8 հոդվածով վարչական պատասխանատվության պահանջ ներկայացնելու հարցը։

Հավելեմ, որ «Անկախ դիտորդ» դաշինքում չունենք փաստեր այն մասին, որ դասատուներն ու աշակերտները քարոզարշավին մասնակցել են իրենց կամքին հակառակ, այդ դեպքում (կամ, եթե նման փաստեր ավելի ուշ ի հայտ գան) տեղի ունեցածը առերևույթ կպարունակեր Քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր»,- նշված է հայտարարության մեջ։

Դպրոցների ուսուցիչներին կամ աշակերտներին քարոզարշավին մասնակցելուն պարտադրելու վերաբերյալ փաստեր տրամադրելու համար «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը խոստանում է մինչև կես միլիոն դրամ պարգև։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր ՔՊ-ի քարոզարշավին ներկա են եղել նաև Արագածի և Քուչակի դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ։ «Մենք գիտեինք վաղուց, որ ամսի 13-ին Փաշինյանը լինելու է Ապարանում։ Մենք արձակուրդում չենք, հարմարեցրել ենք մեր ժամերը, եկել ենք»,- ասել է ուսուցիչներից մեկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն