7ee47c6d-851a-4d30-bbd1-60bd59762ce5_w1023_r1

Թրամփը ժամանել է Պեկին | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Պեկին, հաղորդում են Չինաստանի պետական լրատվամիջոցները։

Սա Ամերիկայի առաջնորդի առաջին այցն է Չինաստան 2017-ից ի վեր, և տեղի է ունենում երկկողմ լարված հարաբերությունների ֆոնին։ Երկրորդ անգամ ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ Դոնալդ Թրամփը մի շարք առևտրային սահմանափակումներ ու բարձր մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի դեմ՝ մեղադրել Պեկինին անարդար մրցակցության համար։

Այսօր բարձր մակարդակով կայանալիք բանակցություններից առաջ Թրամփին է դիմել Ուկարինայի առաջնորդը։ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ամերիկացի գործընկերոջը նախագահ Սի Ցինփինի հետ հանդիպմանը քննարկել ռուսական պատերազմի դադարեցման թեման։

Չինաստանը Ռուսաստանի մերձավոր տնտեսական և քաղաքական գործընկերն է, որն արդեն չորս տարուց ավելի շարունակվող պատերազմի ընթացքում չեզոք դիրքորոշում է զբաղեցնում և երբեք չի դատապարտել ռուսական ներխուժումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն