Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտարարություն է տարածել՝
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 5-11-ը (2026թ․)
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ մայիսի 5-8-ը և 11-ին,
Նոր Նորքում՝ մայիսի 5-8-ը,
Արաբկիրում` չի գերազանցել,
Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
Արաբկիրում՝ մայիսի 5-7-ը,
Նոր Նորքում` մայիսի 6-ին,
Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը (2026թ․)
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 2-3-ը, 5-ին և 7-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 6-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Ալավերդի քաղաքում՝
Սայաթ-Նովա փողոց՝ մայիսի 2-ին,
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Սանահին սարահարթ՝ չի գերազանցել։