5-1

Թրամփը Վենեսուելայի քարտեզն է հրապարակել՝ ԱՄՆ դրոշի գույներով | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում հրապարակել է քարտեզ, որտեղ Վենեսուելան պատկերված է ամերիկյան դրոշի գույներով: Պատկերի վերևում կարճ մակագրությունն է՝ «51-րդ նահանգ»: Քարտեզը տարածել է նաև Սպիտակ տունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «լրջորեն մտածում է» Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու մասին: Որպես որոշման պատճառ նա նշել է Վենեսուելայի «40 տրիլիոն դոլարի նավթային պաշարները»՝ հավելելով, որ վենեսուելացիները «սիրում են իրեն»:

Նախկինում Դոնալդ Թրամփը բազմիցս առաջարկել էր, որ Կանադան դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, նաև հայտարարել Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու ծրագրերի մասին:

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը կտրականապես մերժել է հարավամերիկյան պետության՝ Միացյալ Նահանգներին միանալու հնարավորությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն