factor.am Պակիստանը հայտնում է, որ Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի հետ կնքված փոխադարձ պաշտպանական համագործակցության մասին պայմանագրին, քանի որ ԱՄՆ-Իրան պատերազմը վերաձևավորում է Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում անվտանգության դիրքերը, հաղորդում է Bloomberg-ը, փոխանցում է Turkiye today-ը:
Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը տեղական հեռուստաեթերում հայտարարել է, որ համաձայնագիրը ներկայում վերջնական մշակման փուլում է։
Նախարարը նշել է, որ նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծել համագործակցության ավելի լայն հարթակ «նման մտածողությամբ» պետությունների միջև՝ տարածաշրջանային կայունությունն ու կոլեկտիվ անվտանգությունն ամրապնդելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում