347444602004044

Արաղչին ժամանել է Նյու Դելի՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը | shantnews.am

shantnews.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Հնդկաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու BRICS-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։

«Մենք ջերմորեն ողջունում ենք Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին Նյու Դելի ժամանելուն՝ BRICS-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար», – գրել է նա։

Հիշեցնենք, որ  մի քանի ժամ առաջ Նյու Դելի էր ժամանել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այդ երեկոյան նա բանակցություններ է վարել իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն