bip58v9kafsjfhet

Թրամփը Սի Ծինփինին խոստացել է ՉԺՀ-ի հետ բիզնես անել ամբողջությամբ փոխադարձության հիմունքներով | news.am

news.am ԱՄՆ-ն Չինաստանի հետ բիզնես կվարի ամբողջությամբ փոխադարձության հիմունքներով։ Նման հայտարարություն մայիսի 14-ին արեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում՝ Ժողովրդական ժողովների տանը, ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ։

Թրամփը տեղեկացրել է, որ իր հետ Չինաստան են ժամանել նաև աշխարհի խոշորագույն գործարարները՝ համատեղ առևտրի զարգացման համար։

«Մեզ հետ են՝ ամենամեծ գործարարները, ամենախոշորն ու, հավանաբար, լավագույնները աշխարհում։ Մեզ հետ են՝ հրաշալի մարդիկ, և նրանք բոլորը այստեղ են՝ իմ կողքին», – հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն