Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Ներքին գործերի նախարարության Արագածոտնի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանում, հետևել՝ վարորդական իրավունքի վկայականի ստացման տեսական և գործնական քննությունների կազմակերպման և անցկացման ընթացքին:
Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արփինե Սարգսյանը շրջել է ստորաբաժանման նոր վարչական շենքի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական համալրվածությանը:
Նախարարը զրուցել է քաղաքացիների հետ, հետաքրքրվել հերթագրման համակարգի, սպասարկման արագության, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակից:
Քաղաքացիները կիսվել են կարծիքներով, ներկայացրել առաջարկություններ։ Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող ծառայությունների որակի և պայմանների բարելավման համար։
Արփինե Սարգսյանն աշխատանքային գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների սպասարկման որակի շարունակական բարելավման ուղղությամբ ստորաբաժանման ղեկավար կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ։