770777f3-dcc9-43d6-803d-74f76a348f5f_w1023_r1

Հունգարիայի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպանը | azatutyun.am

azatutyun.am Հունգարիայի արտգործնախարար Անիտա Օրբանը կանչել է Բուդապեշտում Ռուսաստանի դեսպան Եվգենի Ստանիսլավովին՝ Ուկրաինայի Զակարպատիայի շրջանի վրա ռուսական դրոններով հարվածների պատճառով։ Այս մասին հաղորդում են հունգարական Telex և HVG պարբերականները։

Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ իր կառավարությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի հարձակումը Զակարպատիայի վրա, որտեղ նաև հունգարացիներ են բնակվում։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ մայիսի 13-ի գիշերը Զակարպատիան ենթարկվել է ամենախոշոր հարձակմանը՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։ Հարվածներ են եղել Մուկաչևոյում, Ուժգորոդում, Սվալյավայում և մի շարք այլ բնակավայրերում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարևոր է համարել Մադյարի հայտարարությունը՝ նշելով, որ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև հարևան երկրների և ամբողջ Եվրոպայի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն