kiapvaztc2xmsarbznbbjntrwuhytiqneohjdbke

Հնդկաստանի հյուսիսում 56 մարդ է զոհվել փոթորկի և տեղատարափ անձրևների պատճառով | armenpress.am

armenpress.am Առնվազն 56 մարդ է զովել Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգի մի քանի շրջաններում մոլեգնած սաստիկ  փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով: Այս մասին հաղորդել է PTI  գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների տվյալները:

Մեծ մասը զոհվել է՝ մնալով փլուզված պատերի և ծածկերի տակ։ Մի քանի մարդ մահացել էր կայծակի հարվածից և ծառերի ընկնելու հետևանքով։

Նահանգի ​​իշխանությունները տարբեր գերատեսչությունների պաշտոնատար անձանց  հանձնարարել են այցելել տուժած շրջաններ և օգնությունը ցույց տալ տարերքի հետևանքով տուժածներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն