l-33x0wh-1854x1080z-0-4241-12

186 մլն դրամի վերաբաշխում կկատարվի կլաստերային դպրոցներ տանող 14 ճանապարհների վերականգնման համար | 1lurer.am

1lurer.am Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների վերականգնման աշխատանքների շրջանակում առաջարկվում է 1 ճանապարհի հիմնանորոգման և 13 ճանապարհների նախագծերի պատրաստման համար Կառավարության միջոցներից շուրջ 186 մլն դրամի վերաբաշխում կատարել: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 14-ի նիստին ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Գումարն ուղղվելու է ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողոթյան ծառայությունների, ինչպես նաև ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերի ու փորձաքննական ծառայությունների ձեռքբերմանը:

Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև ճանապարհների ցանկը, որոնց թվում են Նոր Ամանոսի կրթահամալիր տանող ճանապարհը, Սյունիքի կրթահամալիր տանող ճանապարհը, ինչպես նաև տարբեր մարզերում միջնակարգ, ավագ և հիմնական դպրոցներ տանող ճանապարհներ: Խոսքը շուրջ 10 կմ ճանապարհաշինական աշխատանքների ֆինանսավորման մասին է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց՝ իսկ «դպրոցական բասերի» մոդելը շահագործվո՞ւմ է, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց՝ դա այս ծրագրի մասն է:

«Հիմա ընթացքում է, և առնվազն պլանավորում ենք առաջիկա ուսումնական տարում փորձարկել մոդելը: Հիմա բուռն նախապատրաստական աշխատանքի ընթացքում ենք: Դա մեզ համար նոր մոդել է, և դրա փորձարկման կարիքը կա»,- ասաց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն