news.am Հայաստանի առևտրային բանկերը, Կենտրոնական բանկի աջակցությամբ, աղքատ ժողովրդի հաշվին գերշահույթներ են դիզում։ Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում ԿԲ շենքի դիմաց հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում բարձր տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Նմանատիպ նախաձեռնություն եղել է միայն 2019 թվականին, սակայն կառավարությունը մերժել է այն։
Մարուքյանը նշել է, որ «Ազատություն» ռադիոկայանի միջոցով ջրի երես է դուրս եկել կիրառվող սխեմայի մասին սարսափելի ճշմարտությունը. Կենտրոնական բանկը առևտրային բանկերին վարկ է տրամադրում 6-7 տոկոսով, իսկ վերջիններս քաղաքացիներին վարկեր են տալիս արդեն 15-20 տոկոսով։ Էլ ավելի զարհուրելի է «Ազատության» հարցմանը ԿԲ-ի տված պատասխանը։ Ինչպես ընդգծել է Մարուքյանը, պատասխանի էությունն այն է, որ ցածր տոկոսադրույքները կարող են հանգեցնել չվերադարձվող վարկերի թվի ավելացմանը։ Այս առնչությամբ քաղաքական գործիչը ժողովրդին առաջարկում է հունիսի 7-ից հետո Հայաստանում սահմանափակել տոկոսադրույքների շեմը։ ԿԲ-ն կարծում է, որ դա վնասաբեր կլինի, սակայն նմանատիպ օրինակներ առկա են նաև զարգացած երկրներում։ Մարուքյանը նաև առաջարկել է սահմանափակել պետական հատվածի և ԿԲ նախկին աշխատակիցների՝ առևտրային բանկերում աշխատելու իրավունքը, քանի որ նախկին պաշտոնյաները, տեղափոխվելով առևտրային բանկեր, հաճախ պետական համակարգում ձեռք բերած փորձն օգտագործում են հենց պետության դեմ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում