c020fb1d-aa32-4a9b-dcf2-08de3c914337_w1023_r1

Մարտի 1-ը բոլոր մանրամասներով բացահայտված է, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի. Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am Մարտի 1-ը հարյուր տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, քարոզարշավի 7-րդ օրը Աջափնյակում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա բարձրաստիճան երեք ենթակաները «Մարտի 1»-ի գործով չորս տարի առաջ արդարացվեցին, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել այն հոդվածը, որով նրանց մեղադրանք էր առաջադրվել: Սակայն անցած տարի գործը վերաբացվեց՝ իշխանական լիազորություններն անցնելու, ազդեցությունը չարաշահելու հոդվածով:

Այս գործով մեղադրյալի աթոռին են նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն ու Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը:

Քննչական կոմիտեն փետրվարին Մարտի 1-ի գործով մեղադրանքներ է առաջադրել 2008-ին ոստիկանությունում բարձր պաշտոններ զբաղեցրած Հովհաննես Թամամյանին, Ռոբերտ Մելքոնյանին և Վալերի Օսիպյանին:

Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Փաշինյանը հայտարարեց ՝ «նա շատ կարդացած, քիչ հասկացած մարդ է, իսկ նրա քաղաքական անփառունակությունը դրա վառ ապացույցն է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն