697137956_989491516867530_2260469942461287210_n-1

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև նոր հուշագիր է կնքվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մայիսի 13-ին տեղի է ունեցել Կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանն ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգայը ևս 3 տարի ժամկետով կնքել են համագործակցության հուշագիր:

Արմեն Ասատրյանի խոսքով՝ նախորդ հուշագրի կնքման պահից մինչ օրս Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական և օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատակիցերի համար կազմակերպվել է 7 մասնագիտական վերապատրաստում, ինչպես նաև շուրջ 30 մասնագիտական քննարկում: Կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ այդ դասընթաց-քննարկումներն իրականացվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության, մասնավորապես՝ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի շարունակական և գործուն աջակցության պայմաններում, ինչը նշանակալի ներդրում է ունեցել համագործակցության արդյունավետության և կայունության ապահովման գործում:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգայը նշել է, որ հուշագրի երկարաձգումը թույլ է տալիս շարունակել և խորացնել կողմերի համագործակցությունը՝ առաջիկա երեք տարվա ընթացքում: Ալեքսանդր Թիգայը վերահաստատել է, որ համագործակցության հուշագիրն արտացոլում է մասնագիտական հարաբերությունների կարևորությունը, և ՀԴԲ-ն շարունակելու է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարում տարվող աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

Կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը, ամփոփելով հանդիպումը, կարևորել է երկու կառույցների գործընկերային կապերի շարունակական զարգացումը՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը կծառայի օրենքի գերակայության ամրապնդմանը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն