aravot.am «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր ներկայացրել է ծնելիության խթանման եւ ժողովրդագրության բարելավման իր ծրագիրը։ Սամվել Կարապետյանը նշել է, որ գործող իշխանության քաղաքականության հետեւանքով ծնելիությունը նվազել է, արտագաղթի տեմպերն ավելացել են։
Մելոյանը նշել է, որ Սամվել Կարապետյանը ժողովրդագրական աճին միտված հեղափոխական առաջարկ է անում։ «Մենք մեկնարկում ենք ազգային վերածնունդի հիմնադրամ, որը մշակելու է պետական քաղաքականություն, որով լուծվելու են այս լրջագույն ժողովրդագրական խնդիրները՝ սկսած ծնելիությունից, վերջացրած ամուսնալուծությունների թվաքանակի անկմանը նպաստող իրավիճակի ստեղծումով։ Մեր հիմնադրամն ունենալու է ընդամենը 30 տոկոս պետական մասնակցություն, իսկ մնացած 70 տոկոսը կազմակերպվելու է մեր գործընկերների միջոցների շնորհիվ։ Մենք առաջարկում ենք, որ յուրաքանչյուր չորրորդ երեխայի ծննդի համար հատկացվելու է 2 մլն դրամ, իսկ հինգերորդ երեխայի եւ դրանից հետո վեցերորդ, յոթերորդ երեխաների ծննդի համար ընտանիքները ստանալու են անվճար բնակարան»,- ասել է Մելոյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում