6fdec594-09f8-4536-08e9-08de3c642a38_w1597_n_r1_s_s

Արմեն Բեգոյանը մոտ երկու ժամ է՝ պտտվում է Փաշինյանի քարոզչական խմբի հետ․ նա արձակուրդում չէ | azatutyun.am

azatutyun.am  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մոտ երկու ժամ է՝ պտտվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քարոզչական խմբի հետ։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ արձակուրդում չէ, պարզ տարածքով անցնում էր, որ գնար մոտակա դպրոց, որպեսզի ստուգի իր ղեկավարած ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքի ընթացքը։ Նա այս պնդումից հետո՝ մոտ մեկուկես ժամ է՝ շարունակում է քայլել քարոզչական խմբի հետևից։

«Անկախ դիտորդի» անդամ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Բեգոյանը խախտել է աշխատանքային կարգապահությունը և նրան վերադասը պետք է պատասխանատվության ենթարկի։

Նրա վերադաս քաղաքապետ Տիգրան Ավինյանը քարոզչական խմբի շարքերում է, «Ազատությունը» կփորձի պարզել նաև Ավինյանի դիրքորոշումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն