evarezgeyqwdylbxbdiuvcxo0x3qqhfyk3yok80k

Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Սամվել Կարապետյանի | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի:

Այս մասին Փաշինյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե իր տեղեկություններով «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից իր հետ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է բերել և ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ դրանք օգտագործում է»։

Փաշինյանը Կարապետյանի դեմ դատական հայց է ներկայացրել հենց այդ հայտարարության համար։

«Դա լուրջ մարդու հայտարարությո՞ւն է: Խոսելուց առաջ մտածեք էլի, կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք»,- ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն