rb14wBKqcQsOO6T8VmD9m7zpHzEObkljjjYETty1

Այս ընտրություններում աշխարհաքաղաքական համատեքստ չկա. Փաշինյան | factor.am

factor.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում սպասվող ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ չունեն, իսկ արտաքին քաղաքականության հիմքում դրված է բալանսավորված և բալանսավորման մոտեցումը։

Լրագրողի հարցին՝ կապված ընտրությունների նկատմամբ արտաքին կենտրոնների հետաքրքրվածության և հնարավոր միջամտությունների մասին խոսակցությունների հետ, Փաշինյանը պատասխանեց, որ տարբեր քաղաքական ուժեր և մեկնաբաններ փորձում են ընտրություններին աշխարհաքաղաքական նշանակություն հաղորդել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։

«Այս ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ ընդհանրապես չունեն»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն և ձգտում է, որպեսզի երկիրը տարբեր ուղղություններով համագործակցության այլընտրանքներ ունենա։

Վարչապետը նաև պատմեց, որ Ռուսաստան այցերից մեկի ժամանակ ռուս գործընկերներից մեկը պնդել է, թե Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ վնասում է Ռուսաստանի շահերին։ Փաշինյանի խոսքով՝ ինքը խնդրել է ներկայացնել թեկուզ մեկ կոնկրետ օրինակ, սակայն պատասխան չի ստացել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն