azatutyun.am Պեկինում հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի՝ նպաստելու էներգակիրների ազատ տեղաշարժմանը, հայտնում է Սպիտակ տունը։
CNBC-ի հետ զրույցում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը Չինաստանի լավագույն շահից է բխում։
«Կարծում եմ՝ նրանք կանեն այն, ինչ կարող են», – ասել է Բեսենթը՝ հավելելով, որ կարծում է՝ Պեկինը կուլիսներում կաշխատի։
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ էլ ասվում է. «Նախագահ Սին նաև հստակ ընդգծել է Չինաստանի ընդդիմությունը նեղուցի ռազմականացմանը, ինչպես նաև նեղուցի օգտագործման համար վճարների գանձմանը։ Նա նաև հետաքրքրություն է հայտնել ավելացնել ամերիկյան նավթի գնումները՝ նվազեցնելու հետագա կախվածությունը նեղուցից»։
Ըստ Սպիտակ տան՝ Սին և Թրամփը համաձայն են նաև, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։
Չինական կողմից որևէ անդրադարձ ամերիկյան հաղորդագրությունում տեղ գտած պնդումներին առայժմ չկա։ Հաղորդվում է, որ քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ առանց ուղիղ նշելու Հորմուզի նեղուցի թեման։
Թրամփը Չինաստանում է պետական այցով։