Գյուղնախարարությունը պետք է կրկին վերաբացվի. Ծառուկյանը որոշ առաջարկներ արեց | arm.sputniknews.ru

Գյուղնախարարությունը պետք է կրկին վերաբացվի. Ծառուկյանը որոշ առաջարկներ արեց | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է կրկին վերաբացել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։ Այս մասին Նոյեմբերյանում անցկացվող քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Գյուղացիներն իրենց խնդիրներով դիմելու տեղ պետք է ունենան։ Պետությունը պետք է համայնքապետարաններին սելիտրա, պարարտանյութ և սերմ տրամադրի, որպեսզի գյուղապետներն էլ ըստ տարածքների բաժանեն այդ ամենը։ Հիմա սելիտրան 13 000 դրամ է։ Ոչ թե այդքան թանկ պետք է տրամադրել գյուղացուն, այլ 5000-6000 դրամով։ Այդ գումարներն էլ պետք չէ միանգամից վերցնել գյուղացուց, այլ բերք ու բարիք ստեղծելուց, այն վաճառելուց և եկամուտ ունենալուց հետո` առանց տոկոսի»,– ասաց Ծառուկյանը։

Դժգոհեց` և՛ գյուղատնտեսության նախարարության փակվելուց, և՛ 3 նախարարություն իրար միացնելուց (խոսքը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների մասին է – խմբ.)։

Քաղաքական գործիչը վստահեցրեց` անհնարին ոչինչ չկա, ուղղակի պետք է ծրագիր մշակել և դրանք իրականացնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն