20260514_160310

Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել | factor.am

factor.amԵրկկողմ բանակցություններից և Ղազախստան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստից հետո երկու երկրների նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Ղազախստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հավերժ բարեկամության և ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, գրում է Forbes Ղազախստանը։

Բացի այդ, պաշտոնական պատվիրակությունների անդամները փոխանակել են տարբեր միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։ Դրանց թվում են նաև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, բազմամասնագիտական ​​հիվանդանոցի կառուցման ֆինանսավորման, «ԿազՄունայԳազ» ԲԲԸ-ի և  Türkiye Petrolleri Anonim Ortaklığı-ի  միջև նավթահանքային ծառայությունների մատուցման վերաբերյալ համագործակցության համաձայնագրերը, նավթի և գազի նախագծերի համատեղ իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը «ԿազՄունայԳազ»-ի  և  Türkiye Petrolleri Anonim Ortaklığı-ի  միջև։

Համաձայնագիր է կնքվել նաև ANKA անօդաչու թռչող սարքերի արտադրության և սպասարկման համատեղ ձեռնարկության ստեղծման մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն