antfqxqelq730ao4as9cgvqjup9eohnil1vxvfml

Հայաստանը բանակցում է YouTube Kids-ի ակտիվացման շուրջ. թվային անվտանգության մարտահրավերները՝ պետության ուշադրության կենտրոնում | armenpress.am

armenpress.am Համացանցը կրթության, ժամանցի և հաղորդակցության կարևոր գործիք է, և չնայած թվային աշխարհի անսահմանափակ հնարավորություններին, քիչ չեն նաև վտանգները՝ հատկապես անչափահասների շրջանում:

Կիբեռբուլինգ, անձնական տվյալների արտահոսք, վնասակար բովանդակություն, առցանց խաբեություններ. անչափահասների անվտանգությունը համացանցում դարձել է ոչ միայն ընտանիքի, այլև կրթական հաստատությունների, պետական կառույցների ու հասարակության համընդհանուր պատասխանատվությունը։

Հայաստանի Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (ՀՈԳՎ) մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում առցանց տիրույթում անչափահասներն առավել հաճախ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների զոհ են դառնում։

«Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին տարիների սրընթաց զարգացումը՝ 2022-2024 թվականներին նման հանցագործությունների  աճի միտում ունեինք, սակայն 2025 թվականին ունենք նվազում։ 2024 թվականին ունեցել ենք արձանագրված 9 դեպք, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ, 2025-ին՝ 5 դեպք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ հատկապես անչափահասները շատ հաճախ նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց նկատմամբ առցանց տիրույթում որևէ տեսակի ոտնձգություն է իրականացվում։

Առցանց հանցագործությունների դեմ պայքարի միջոցառումների շրջանակում 2025-2026 թվականների ուսումնական տարվա ընթացքում անչափահասների և նրանց օրինական ներկայացուցիչների հետ աշխատանքում հիմնական շեշտադրումն արվել է «Առցանց անվտանգ միջավայր» թեմայի վրա, որն այսօր բավական արդիական է։

«Ծնողների հետ ևս աշխատանքներ տարվում են՝ վերահսկելի դարձնելու համար առցանց միջավայրում երեխաների հետաքրքրությունները, բարձրաձայնվում են բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք կարող են որևէ բացասական հետևանք առաջացնել երեխաների համար»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչությունում առանձին հեռախոսահամար է գործում, որի միջոցով կարող են ներկայացվել մտահոգիչ տեղեկությունները։ Վարչությունն ակտիվ է նաև սոցիալական հարթակներում՝ հատկապես «Տելեգրամ»-ում, բացի այդ էլ բազմաթիվ օգտակար հղումներ և տեղեկություններ են հրապարակվում, որոնք թույլ կտան առավել պաշտպանված լինել առցանց տիրույթում»,-հավելեց նա։

Երեխաների առցանց պաշտպանության ոլորտում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից մշակվել է «Առցանց միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության» ճանապարհային քարտեզի նախագիծը:

«Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կապի մեջ է Meta, TikTok, Roblox հարթակների ներկայացուցիչների հետ: Քննարկվում են այդ ընկերությունների կողմից մշակված և անչափահասների համար նախատեսված անվտանգային գործիքների վերաբերյալ Հայաստանում տեղեկատվության ավելի լայն տարածման նախաձեռնություններն ու ձևաչափերը։ Միաժամանակ YouTube-ի հետ ընթանում են քննարկումներ՝ Հայաստանում YouTube Kids հավելվածի ակտիվացման գործընթացի շուրջ»,-տեղեկացրին նախարարությունից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն