0c0a9c9e-cacb-4671-4260-08de3be37656_w1080_h608_s

ՄԻՊ-ը անդրադարձել է Իջևանում հնդիկ աշխատակիցների իրականացրած գործադուլին

Օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանձին ուղղություններից է։ Պաշտպանի մանդատի շրջանակում պարբերաբար հասցեավորվում են ինչպես աշխատավայրում խտրականության բացառման, այնպես էլ աշխատանքային իրավունքներին առնչվող այլ խնդիրներ։ Այս մասին հայտարարությունէ տարածել ՀՀ ՄԻՊ-ը։

«Մայիսի 13-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ Իջևան քաղաքում ազգությամբ հնդիկ աշխատակիցների կողմից իրականացված գործադուլի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ուսումնասիրություն՝ Պաշտպանի մանդատին առնչվող հարցերը հասցեավորելու նպատակով։

Աշխատանքային իրավունքներին առնչվող բարձրացված հարցերն ուսումնասիրվել են ՄԻՊ աշխատակազմում և հասցեավորվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:

Միաժամանակ, նույն օրը տեղի ունեցած միջադեպի ընթացքում ազատությունից զրկված և ոստիկանության բաժին տեղափոխված օտարերկրացիների իրավունքների պաշտպանության հարցերը ևս Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ ուղղությամբ ևս ՄԻՊ մանդատի շրջանակներում ձեռնարկվում են  անհրաժեշտ միջոցներ»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները օրեր շարունակ գործադուլ են արել։ Նրանք բողոքում են, որ 18-19 դերձակներից բաղկացած խմբերին ստիպում են աշխատել օրական 11 ժամ։ 

Կարի ֆաբրիկայի պատերին եռալեզու հուշաթերթիկներ են կպցրած։ Դրանցից մեկում նշված է, որ աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 8։00-ին և ավարտվում 19։00-ին։ 11 ժամից՝ 39 600 վայրկյանից, 3 600 վայրկյանը կարելի է ծախսել ճաշի ընդմիջման վրա, «խմելու/քաքելու/թելերի» համար հատկացված է առավելագույնը 1 800 վայրկյան։ Մնացած 34 200 վայրկյանի ընթացքում դերձակները պիտի անընդմեջ կարեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն