IMG_3462

«Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Մարուքյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի ձգտում ընտրությունների արդյունքներով սահմանադրական մեծամասնություն կազմել։ Այդ մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Մենք շատ ադեկվատ գնահատել ենք մեր իրողոթյունները, որ անգամ վարչապետի թեկնածու չենք առաջադրել։ Մենք ասել ենք` վարչապետական մրցավազքի մեջ չենք մտնում։ Ավելին, որևէ մեկը չի կարող սահմանադրական մեծամասնություն հավաքել»,– հայտարարեց Մարուքյանը։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու, փոխարենն առաջարկում է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանը։

Հարցին, թե ինչո՞ւ կուսակցության հետևորդները չկան քարոզարշավի ընթացքում, Մարուքյանն ասաց, որ միտումնավոր նրանց մասնակից չեն դարձնում, որպեսզի հետո ճնշումների չենթարկվեն իշխանությունների կողմից, ԱԱԾ–ն չգա նրանց հետևից։

«Որտեղ մենք քարոզարշավ ենք անում ու մարդիկ են հավաքվում, դա չենք լուսաբանում։ Ինչո՞ւ, որովհետև մարդիկ այնպիսի վախի մթնոլորտի մեջ են, որ ես նախկինում երբեք նման բան չեմ հիշում։ Ավելին ասեմ. այն քաղաքական ուժերի դեպքում, երբ տեսնում եք բազմամարդ շարքեր, դրանք իրենց ակտիվն են, կողմնակի մարդ չեք տեսնի։ Մենք մեր ակտիվին չենք հավաքում։ Պատկերացրեք` մեր ակտիվին հավաքենք, ԱԱԾ–ն նրանց նկարի, հետո նրանք խնդիր ունենա՞ն։ Թող այդ մարդիկ հանգիստ ընտրությունների օրը գնան, իրենց ընտրությունը կատարեն, 30– վայրկյանանոց իրենց գործը կատարեն։ Ի՞նչ կարիք կա մարդկանց գցել շառի մեջ»,– հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն