bvac03rjajq3gkdfnkz6vwdys40gvdtcxwdpu52r

Առաջիկա ընտրություններում ժողովրդի ձայնը չի գողացվելու. Փաշինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետև ժողովրդի ձայնն այդ ընտրություններում չի կեղծվելու։

Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրում քաղաքացիների հետ հանդիպմանն ունեցած ելույթում այս մասին ասել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

«Անկախ որևէ արդյունքից՝ Հայաստանի Հանրապետության հերթական խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը, որովհետև ժողովրդի ձայնը չի կեղծվելու, ժողովրդի ձայնը չի գողացվելու, ժողովրդի ձայնը դեֆորմացիայի չի ենթարկվելու, և ես ժողովրդին կոչ եմ անում 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր և տեր կանգնել իրենց իշխանությանը, իրենց բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքին»,- ասել է Փաշինյանը։

Նա հայտարարել է, որ ընտրություններում ՔՊ-ի հիմնական ուղերձը խաղաղության թեման է։

«Այս ընտրություններում մեր թիվ մեկ ասելիքը, ամենակարևոր ասելիքը հետևյալն է․ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն, և մեր խնդիրն է Հայաստանի Հանրապետության խաղաղությանը տեր կանգնել, ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը»,- նշել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն