Արմավիրի մարզի Գայ բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին ներկա են երեխաներ։
Նիկոլ Փաշինյանը երեխաներին հորդորեց վերադառնալ դասի․
«Երեխեք, էս դասից փախե՞լ եք։ Դուք լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է։ Երեխեք, հիմա արագ վազքով դպրոց, միանգամից դասի», – քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Գայ բնակավայրի երեխաներին, որոնց տեսանյութի վերջում Փաշինյանը թխվածք բաժանեց և ճանապարհեց դպրոց։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով քարոզարշավին ուսուցիչների ու երեխաների մասնակցությանը` նշել էր, որ դպրոցի 4 տնօրենների հրահանգել է աշխատանքից հեռացման դիմումներ գրել։ ԿԳՄՍ նախարարությունն էլ արձագանքել էր՝ քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։