ԱՄԷ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարի արագացված շինարարության մասին | armenpress.am

ԱՄԷ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարի արագացված շինարարության մասին | armenpress.am

armenpress.am ԱՄԷ-ն կարագացնի Ֆուջեյրայով անցնող իր նոր նավթատարի կառուցումը։ Այս մասին հայտնել է Աբու Դաբիի մամուլի գրասենյակը։

Թագաժառանգ Խալիդ բին Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը նախագահել է Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են խողովակաշարի վերաբերյալ թարմացումները։ Այդ խողովակաշարը նավթը կփոխադրի Աբու Դաբիից Օմանի ծոց՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։

Նախատեսվում է խողովակաշարը շահագործման հանձնել 2027 թվականին։ Դա կկրկնապատկի ԱՄԷ-ի արտահանման կարողությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն