Արտաքին միջամտություն կա, և այդ միջամտությունը բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, և աջակցողներն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են։
Այս մասին հայտնեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով Փաշինյանի՝ արտաքին ազդեցությունների վերաբերյալ հայտարարություններին։
Տոնոյանի խոսքով՝ առ այս պահը միակ քաղաքական ուժը, որին աջակցել են այլ երկրների տարբեր ներկայացուցիչներ, ՔՊ-ն է։
Ըստ Տոնոյաին՝ ՔՊ-ին պարբերաբար աջակցություն են հայտնում Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։
«Որևէ արտաքին ուժ կամ օտարերկրյա պետություն կամ նրա ներկայացուցիչ հանդիսացող չինովնիկ աջակցություն չի հայտնել ընդդիմության որևէ ներկայացուցիչ կուսակցության, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»,- ասաց Տոնոյանը։