image3-6-750×495

«Թաղապետն է կպցրել»․ ՔՊ-ի կամավոր-պարտադիր քարոզչական պաստառները՝ Քանաքեռ-Զեյթունի խանութներին | fip.am

fip.am Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող մի շարք առևտրային կետերի ցուցափեղկերին այս օրերին հայտնվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառները։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քարոզչական նյութերը այս վարչական շրջանում փակցված են եղել զանգվածային և համակարգված՝ տարբեր խանութների և առևտրային օբյեկտների վրա՝ Զաքարիա Քանաքեռցու, Ուլնեցու, Էզրաս Հասրաթյան, Դրոյի, Պարույր Սևակի, Յաղուբյան և Լեփսիուսի փողոցներում։

Մինչդեռ «Ընտրական օրենսգիրքը» հստակ արգելում է նախընտրական քարոզչական նյութերի տեղադրումը առևտրային օբյեկտների վրա կամ դրանց ներսում։

Fip-ի թիմը շրջել է համայնքի տասնյակ առևտրային կետերով ու գաղտնի նկարահանումներ իրականացնելով զրուցել դրանց աշխատակիցների հետ։ Նախ պարզվել է, որ պաստառները փակցրել են վարչական շրջանի կամ «թաղապետարանի» աշխատակիցները ու ավելին, պարզել ենք, որ այդ «օպերացիան» իրականացվել է աշխատանքային օրերին ու աշխատանքային ժամերին։

Պարզվել է՝ որոշ օբյեկտների սեփականատերերն ու աշխատակիցները չեն աջակցում ՔՊ-ին կամ Նիկոլ Փաշինյանին, սակայն, ամենայն հավանականությամբ, հարկադրված թույլ են տվել, որ այդ քարոզչանյութերը փակցվեն առևտրային կետերի ցուցափեղկերին։ Այսինքն՝ քարոզչական նյութերի տեղադրումն առերևույթ իրականացվել է իրենց կամքին հակառակ։

«Կարաք, հանեք տանեք»,- ասել է ծաղկավաճառը՝ ցույց տալով իր կրպակի ապակուն փակցրած Փաշինյանի լուսանկարով պաստառը՝ ընդգծելով, որ քարոզչական պաստառը փակցրել է վարչական շրջանի ղեկավարը․ «Թաղապետն է կպցրել, մենք չենք կպցրել, սաղ խանութների վրա կպցրել ա։ Չեք զգացե՞լ Քանաքեռում, Զեյթունում սաղ Նիկոլի նկարներն ա»։

Նկարահանման ընթացքում առևտրի կետերի աշխատակիցները կամ սեփականատերերը ասում էին, որ քարոզչական պաստառները, մասնավորապես, փակցրել են վարչական շրջանի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները՝ ցերեկը, աշխատանքային ժամերին։

Եղել են առևտրի կետերի աշխատողներ, որոնք խոստովանել են, որ իրենք իրենց կամքով են Փաշինյանի քարոզչական պաստառը փակցրել։

«Թաղապետարանից եկել, ասել են՝ խոսել ենք խանութի տիրոջ հետ, ամեն ինչ ասված ա, պետք ա փակցնենք»,- նշել է խանութներից մեկի աշխատակիցը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն