elinar-vardanyan

«Առաջարկ Հայաստանին» ցուցակում ընդգրկված Ախուրյանի ու Չարենցավանի փոխքաղաքապետերին ազատել են աշխատանքից․ Էլինար Վարդանյան | aravot.am

aravot.am «Իշխող ուժի ամբողջ քարոզարշավը կառուցվում է՝ «կդատեմ», «կբռնենք», «չենք թողնի, որ հայտնվեն խորհրդարանում» և նմանատիպ արտահայտություններով»․ «Կոռուպցիան նախընտրական փուլում» թեմայով աշխատաժողովի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Ըստ բանախոսի՝ համեմատություններն ակնհայտ են դարձնում, թե ինչպես է գործում օրենքի կիրառման երկակիության սկզբունքը․ ընդդիմադիրների դեպքում արարքն այս իշխանության համար իրավախախտում է, իսկ երբ արդեն իրենց է վերաբերվում՝ նորմալ է, իրավաչափ է։

«Ինչպես բազմաթիվ դեպքերում, այնպես էլ բարեգործության արգելքի պարագայում հոդվածը գործում է բացառապես ընդդիմադիրների գործողությունները կանխելու, ընդդիմադիրներին պատժելու համար»,- կարծում է Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր ուժերի համակիրների նկատմամբ կիրառվում են նաև ազդեցություններ օգտագործելու միջոցներ․

Խոսքը Ախուրյանի ու Չարենցավանի փոխքաղաքապետերի մասին է, որոնք ընդգրկված են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ցուցակում և ապօրինի հեռացվել են աշխատանքից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն