uc3mctqagl2nm3vg

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է հետախուզվողների հանձնման հարցերը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին և նրա հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են հետախուզվողների հանձնմանը, իրավական օգնության ապահովմանը և այլն: Այս մասին հայտնում են դատախազությունից։

«Աննա Վարդապետյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունքահեն աշխատանք՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների մահվան, հատկապես Մինաբի դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հանդիպման նախաձեռնությանն արձագանքելու համար, ընդգծել է փոխադարձ վստահության վրա հիմնված՝ երկու բարեկամ ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերն ու բարձր գնահատել երկու երկրների դատախազությունների համագործակցության ներկայիս մակարդակ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն