l-0x65wh-800x467z-0-9825

Արման Դիլանյանը Միացյալ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանին է հանձնել ՍԴ հուշամեդալը

Լոնդոն՝ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակությունը մայիսի 12-ին այցելել է ՄԹ-ում ՀՀ դեսպանատուն: ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը պատվիրակությանը հյուրընկալել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ սահմանադրական դատարանից։

«ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը՝ պատվիրակության այցին ցուցաբերված աջակցության և համագործակցության համար՝ ընդգծելով նման այցերի կարևորությունը միջազգային գործընկերային կապերի ամրապնդման տեսանկյունից։

Դեսպան Վարուժան Ներսեսյանը կարևորել է ՀՀ Սահմանադրական դատարանի և Միացյալ Թագավորության դատական հաստատությունների միջև ձևավորված մասնագիտական երկխոսությունը՝ նշելով, որ այն նպաստում է իրավական ինստիտուտների զարգացմանն ու փորձի փոխանակմանը։

ՍԴ նախագահը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին է հանձնել ՀՀ ՍԴ հուշամեդալը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն