t-om-de-vaal

Էրդողանն Ադրբեջանի «հավանությանն» է սպասում՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու համար․ Թոմաս դե Վաալ | factor.am

factor.am Ինձ համար հստակ է՝ հակամարտությունը, որպես այդպիսին, ավարտված է, բայց լիարժեք խաղաղություն չի հաստատվել։ Factor TV-ին տված հարցազրույցում նշում է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմ դե Վաալը։

Ըստ նրա՝ Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունները բավականին երկակի են․ երբեմն նա հստակ հայտարարում է, որ խաղաղությունը մոտ է, և որ իր վստահելի գործընկերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Մյուս կողմից՝ անում է նույնպիսի հայտարարություններ, ինչպես նախորդ տարիներին՝ հակամարտության և Ղարաբաղի մասին։

«Ինձ համար դա անակնկալ չէ, այդպիսի հակամարտություններն ակնթարթորեն չեն ավարտվում։ Եվ, իհարկե, կան տարբեր տեսակետներ իրավիճակի վերաբերյալ։ Ադրբեջանի համար սա յուրօրինակ միջազգային վավերացում է իրենց անցած տարիների հաղթանակի։ Դա, իհարկե, մրցակցային հարց է, և Ադրբեջանը հիմա իրեն հաղթող է համարում։ Եվ, իհարկե, նրանք չեն համարում, որ իրենք ագրեսոր են եղել, նրանք առ այսօր համարում են, որ միակ ագրեսորը եղել է հայկական կողմը»,- շեշտում է փորձագետը։

Նա կարծում է՝ հակասությունները դեռ կշարունակվեն, և դա անխուսափելի է, բայց նաև չի կարծում, թե հակամարտությունը կշարունակվի «թեժ» փուլում։

Ինչ վերաբերում է սահմանների բացմանը, Թոմաս դե Վաալն ընդգծեց՝ եթե որոշումները միայն Հայաստանից կախված լինեին, սահմանները բաց կլինեին, խաղաղության համաձայնագիրը՝ ստորագրված․ «Բայց Ադրբեջանը չի շտապում՝ որպես հաղթող։ Ադրբեջանը, հավանաբար, ցանկանում է առաջընթաց տեսնել որոշ ուղղություններով, օրինակ՝ TRIPP-ի նախագծի հետ կապված։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն