news.am Իսրայելի զինված ուժերն ավիահարված են հասցրել ուղղակիորեն Լիբանանի Նաբաթիա շրջանի Խարուֆ քաղաքի քաղաքացիական պաշտպանության կենտրոնին, ինչի հետևանքով զոհվել է երեք բուժաշխատող, իսկ չորրորդը ծանր վիրավորվել է. հայտնում է Al Jazeera-ն:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի հարավում իրականացված հարձակման հետևանքով ամբողջությամբ ավերվել է այն հաստատությունը, որը Առողջապահության վարչության ենթակայության տակ էր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Նշենք, որ մայիսի 15-ին ԱՄՆ Պեդեպարտամենտը հայտնել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով: