azatutyun.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան, հաղորդում են Կրեմլից:
Այցը կատարվում է երկու երկրների միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը կքննարկեն երկկողմ հարաբերությունների հարցեր, Ռուսաստանի և Չինաստանի միջև գործընկերության և ռազմավարական փոխգործողության հետագա խորացման ուղիները, մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ, ասված է հաղորդագրությունում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում