screenshot-2026-05-16-135558

Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան | factor.am

factor.am  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է իրականացնում հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարա գյուղում։

«Մենք գտնվում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա համայնքում, որն արդեն խոշորացված համայնք է։ Եվ ուզում ենք այստեղից ուղերձ հղել բոլոր այն մարդկանց, ովքեր որ որոշակի մտահոգություններ ունեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ։ Նախ՝ ուզում ենք ասել, որ Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել, ինչպես Կարպիս Փաշայանն է ասում, երկնային Երուսաղեմի դարպասները։ Մեր հարևան պետությունն է։ Մենք հասկանում ենք, որ վաղ թե ուշ սահմանները պետք է բացվեն։ Մենք գիտենք բոլորս, որ սահմանը Հայաստանի Հանրապետությունը չի փակել։ Մենք գիտենք բոլորս, որ Հայաստանի Հանրապետությունն ինչ կարող էր՝ արել է վերջին տարիներին, որպեսզի այս սահմանը բացվի, սակայն այն չի բացվել։ Եվ մենք արդեն հստակ գիտենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, և Ադրբեջանի պահանջները չեն վերջանում, անդադար այդ պայմաններն ավելանում են, և այս սահմանն էլ չի բացվում»,- ասաց Մարուքյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն