Օվերչուկ-1

Ռուսաստանը ըմբռնումով կվերաբերվի Հայաստանի ցանկացած ընտրությանը. ՌԴ փոխվարչապետ | hetq.am

hetq.am  Մոսկվան ըմբռնումով կվերաբերվի ցանկացած ընտրությանը, որը կանի Հայաստանի ժողովուրդը։ TACC-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Իհարկե, ինչպես դա բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք ցանկացած ընտրության, որը կանի Հայաստանի ժողովուրդը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան՝ պատասխանելով Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման մասին TACC գործակալության լրագրողի հարցին։

Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանին մոտ և դաշնակից պետություն է, իսկ երկու երկրներին միավորում են խորը և վաղեմի բարեկամական կապերը: «Մոսկվան մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։ «Հայաստանը մեզ շատ մոտ, դաշնակից երկիր է։  Նա Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի անդամ է։ Եվ պարզապես մարդկային կապերը, որոնք միավորում են մեզ, դրանք շատ խորն են, շատ լուրջ, վաղեմի»,- շարունակել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն