2a4363b2-6e38-4c55-210f-08de3bed1b27_cx0_cy16_cw0_w1023_r1

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 528 զոհված զինծառայողի դի | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 528 զոհված զինծառայողի դի, հաղորդում է Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը: Ռուսական կողմի կարծիքով՝ այդ աճյունները ուկրաինացի զինծառայողներինն են, Կիևը նույնականացում կանցկացնի, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Current Time ծրագիրը:

Նախօրեին Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը РБК-ին հայտնել էր, որ սպասվում է դիերի փոխանակում՝ Կիևին է հանձնվելու 528, Մոսկվային՝ 41 դի:

Ուկրաինական կողմը շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին զինծառայողների աճյունների հայրենադարձմանն աջակցելու համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն