factor.am Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից կարող է երկրին արժենալ առնվազն 5 միլիարդ դոլար, որը համարժեք է ՀՆԱ-ի 15-20%-ին․ գրում է Kommersant.ru-ն։
Վոլոդինի խոսքով՝ 2015 թվականին Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը միանալուց ի վեր երկրի տնտեսությունը զգալիորեն աճել է. ՀՆԱ-ն աճել է 2.5 անգամ՝ 10.55 միլիարդ դոլարից հասնելով 26.37 միլիարդ դոլարի: Նա նաև նշել է ռուսական գազի մատակարարման արտոնյալ պայմանները: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի համար 177.5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում գինը հասնում է 633 դոլարի:
Պետդումայի խոսնակը հայտնել է, որ Հայաստանի արտահանման մոտ մեկ քառորդը գնում է ռուսական շուկա, սակայն Եվրամիության հետ մերձեցման մասին խոսակցությունների ֆոնին երկու երկրների միջև առևտուրն արդեն նվազել է 45.4%-ով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում