tpftu68rubq0g5fbicyvra8btnrlh0xl7oo3prni

Արման Բաբաջանյանի կուսակցության նպատակը նոր ձևավորվող խորհրդարանում որակյալ ընդդիմություն ունենալն է | armenpress.am

armenpress.am «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 16-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել են Աջափնյակ վարչական շրջանի քաղաքացիների հետ։

«Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, քաղաքական ուժի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը նշել է, որ իրենց նպատակը նոր ձևավորվող խորհրդարանում որակյալ ընդդիմություն ունենալն է։

«Մենք պայքարում ենք մեր երկրի անկախության ու ազատության համար։ Մենք նպատակ ունենք ընդդիմությունը փոխելու, որովհետև կարծում ենք, որ ժողովուրդը չունի իշխանություն ընդդիմության նկատմամբ»,-ասել է Բաբաջանյանը։

Նա հավելել է, որ թեև կուսակցության ցուցակն ինքն է գլխավորում, սակայն վարչապետի թեկնածուն ինքը չէ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն