ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Եվրոպայի խորհրդի 135-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի  արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’ֆլահերթիի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ փոխգործակցությունը:

ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացմանը և ներկայացրել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Անդրադարձել են Ղարաբաղի հայ փախստականների կարիքների երկարաժամկետ հասցեագրմանն ուղղված ծրագրերին, և այս համատեքստում ընդգծվել է դրանց շարունակականության ապահովման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: Ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը, ինչպես նաև առկա հումանիտար բնույթի հարցերի հասցեագրման կարևորությունը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն