erdogan

Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիությանը միանալու իր նպատակին. Էրդողան | shantnews.am

shantnews.am  Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիությանը միանալու իր նպատակին՝ չնայած Անկարայի նկատմամբ խտրական մոտեցումներին և վիճահարույց քաղաքականությանը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի դեմ ժամանակ առ ժամանակ կիրառվել են միջոցներ՝ որոշները հակասական, որոշները՝ բացահայտ խտրական, մենք հավատարիմ ենք մնում մեր անդամակցության առաջարկին», – Ղազախստանից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը։

Թուրք առաջնորդի խոսքով՝ Անկարան ԵՄ անդամակցությունը դիտարկում է ոչ թե որպես մրցակցության գործիք, այլ որպես հնարավորություն՝ ամրապնդելու ինչպես Թուրքիան, այնպես էլ Եվրամիությունը։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան բեռ չէ միջազգային կառույցների համար, այլ, ընդհակառակը, նպաստում է դրանց զարգացմանը և մեծացնում դրանց կարևորությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն