Իսրայելը հայտարարում է «Համաս»-ի ռազմական թևի ղեկավարին սպանելու մասին | azatutyun.am

Իսրայելը հայտարարում է «Համաս»-ի ռազմական թևի ղեկավարին սպանելու մասին | azatutyun.am

azatutyun.am  Իսրայելի զինված ուժերն այսօր հայտարարել են, որ Գազային նախորդ օրը հասցրած օդային հարվածով սպանել են «Համաս»-ի ռազմական թևի ղեկավար Իզզ ալ-Դին ալ-Հադդադին:

Ալ-Հադդադը Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ Իսրայելի կողմից սպանվել է անցած տարվա հոկտեմբերին Միացյալ Նահանգների աջակցությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Համաս»-ի ներկայացուցիչը անանուն մնալու պայմանով հաստատել է, որ ալ-Հադդադը սպանվել է հարձակման հետևանքով: Գազայում «Համաս»-ի խոսնակն ավելի ուշ հայտարարել է, որ ալ-Հադդադը մահացել է, սակայն չի մանրամասնել պատճառը:

Հաղորդվում է, որ Գազայի կենտրոնում գտնվող Ալ-Աքսա Նահատակների մզկիթում այսօր կայացել է ալ-Հադդադի, նրա կնոջ և 19-ամյա դստեր հուղարկավորության արարողությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն