news.am Հայաստանի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է տնտեսագետ ղեկավար։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Երևանի Նոր Նորք համայնքում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը 30 տարվա ընթացքում այդպես էլ չի կարողացել լուծել արժանապատիվ աշխատավարձով աշխատատեղերի ապահովման խնդիրը։ «Այս հարցը չի հաջողվել լուծել ոչ 1995-ին, ոչ 1998-ին, ոչ 2008-ին, ոչ 2015-ին, ոչ 2018-ին․ մեր երկիրը կարծես մնում է նույն դասարանում, մենք հարկադրված խոսում ենք արժանապատիվ աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության մասին, քանի որ այս խնդիրը դեռևս արդիական է»,- հայտարարել է Կարապետյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում